Գլխավոր
հովանավոր

VivaCell

Առաջին փոխնախագահ/Գործադիր տնօրեն

Print

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն


Ծնվել է 1970 թվականի մարտի 27-ին, Երևանում:

1987-88 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:

1993 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնստեսական և սոցիալական պլանավորման ֆակուլտետը:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «ՀՄԸՄ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբներում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:

Այնուհետև աշխատել է «Նաիրի-2» ՍՊԸ-ում` որպես տնօրեն, ու «Հայծխախոտ» ԲԲԸ-ում` որպես խորհրդի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական:

2003 թվականին նշանակվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն և առ այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:

2003 թվականից համարվում է ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

2008 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակվել է Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակչի պատվիրակ:

2011 թվականին նշանակվել է ՀՖՖ առաջին փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel