Գլխավոր
հովանավոր

VivaCell

Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում

Print

Դպրոցական ուսումնական ծրագրում Ֆուտբոլ առարկայի ներգրավումը մասսայական ֆուտբոլի զարգացման և ֆուտբոլի մասսայականացման համաշխարհային ամենահաջողված փորձերից մեկն է, և այդ նպատակով պատահական չէր, որ դեռևս 2004 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց հանրակրթական դպրոցներում կազմակերպել ցուցադրական դասեր: Մասսայական ֆուտբոլի զարգացման և “Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ” ծրագրերի շրջանակներում գրեթե 400 հանրակրթական դպրոցներում նմանատիպ դասերի անցկացման արդյունքները, մասնագետների, ուսուցիչների և աշակերտների արձագանքներն առավել քան համոզիչ դարձրեցին “Ֆուտբոլ” առարկան դպրոցական ծրագրում ներառելու գաղափարը:
Այդ նպատակով, և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ, ստորագրվեց եռակողմ պայմանագիր, Սպորտի և երիտասարդության հարցերի, Գիտության և կրթության նախարարությունների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև համաձայն որի` 2009 թվականի հունվարից 450 դպրոցներում փորձնական և ապա սեպտեմբերից` բոլոր հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի երրորդ դասաժամը կդասավանդվի “Ֆուտբոլ” առարկան:
Համաձայն նշված պայմանագրի` Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան պարտավորվել է ապահովել ուսուցիչների մեթոդական ձեռնարկի և “Ֆուտբոլ” դասագրքի պատրաստման ու տպագրության աշխատանքները, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև տրամադրել հանրակրթական դպրոցներին առարկայի դասավանդման համար անհրաժեշտ գույք և հանդերձանք:
Մշակվել էր ծրագրի իրագործման ժամանակացույց, համաձայն որի` մինչև 2009թ. փետրվարի 20-ը ավարտվեց ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման և մեթոդական գրականությամբ ապահովման, իսկ մինչև 2009թ. մարտի 15-ը ավարտվեց դասագրքի հաստատման, տպագրության և անհրաժեշտ գույքի հետ միասին հանրակրթական դպրոցներին բաշխելու գործընթացները:

Ուսուցիչների վերապատրաստում

Ինչպես որ պլանավորվել էր, ավարտվեց “Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում” ծրագրի ուսուցիչների վերապատրաստման փուլը, համաձայն որի 2009թ. հունվարի 13-ից փետրվարի 21-ը “պիլոտային” խմբում ընդգրկված 450 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները անցան վերապատրաստման դասընթացներ: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացվեցին ՀՖՖ մեթոդական խմբի փորձված դասախոսների և հրահանգիչների կողմից: Ունկնդիրներին ներկայացվեց առարկայի դասավանդման մեթոդական ուղեցույցը, որի վերաբերյալ պարզաբանումներ տրվեցին անմիջապես հեղինակի` Սամսոն Հակոբյանի կողմից: Գույքի բաշխումը իրականացվել է և սկսվել է առարկայի դասավանդումը նշված բոլոր դպրոցներում:

     

“Ֆուտբոլ” ուսումնամեթոդական ձեռնարկը հրատարակվեց


15000 տպաքանակով ՀՖՖ կողմից հրատարակվեց “Ֆուտբոլ” ուսումնամեթոդական ձեռնարկը, որը հեղինակվել էր Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի ֆուտբոլի և թենիսի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Սամսոն Հակոբյանի կողմից և հաստատվել Գիտության և կրթության նախարարության ազգային ինստիտուտի կողմից, իսկ մասնագիտական կարծիքը տրվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի կողմից : Դասագիրքը ՀՖՖ-ի կողմից նախատեսված գույքի հետ միասին բաշխվել է հանրակրթական դպրոցներին:


Գույքի բաշխում


Ավարտվեց “Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում” ծրագրի գույքի բաշխման առաջին փուլը, համաձայն որի “պիլոտային” խմբում ընդգրկված 450 հանրակրթական դպրոցներ ստացան ՀՖՖ կողմից նախատեսված գույքը: Ընդհանուր հաշվով այս փուլում դպրոցներին հատկացվեց 2240 հատ գնդակ, 6268 հատ ժիլետ, 12493 հատ տարբեր չափերի կոն, 4473 հատ օղակ, 448 հատ պոմպ, 896 հատ ձող և նույնքան 4473 դասագիրք:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel