Գլխավոր
հովանավոր

VivaCell

Փոքր դաշտեր

Print

2004 թվականին ՈՒԵՖԱ-ն իր հերթական կոնգրեսում որոշում կայացրեց ֆուտբոլի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև ֆուտբոլի «սոցիալական պատասխանատվության» շրջանակներում եվրոպական ֆուտբոլի ունեցած միջոցներից կատարել ներդրում եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր երկրներում` «փոքր դաշտերի» տեսքով: Բազմաֆունկցիոնալ «փոքր դաշտերը» կոչված էին խթանելու թե սպորտի, ընդհանրապես, և թե ֆուտբոլի, մասնավորապես, զարգացումն ու մասսայականացումը:
Որոշում կայացվեց ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր ասոցիացիաներին հատկացնել մեկական միլիոն շվեյցարական ֆրանկ 2005-2008թթ ընթացքում այդպիսի` նվազագույնը 20 «փոքր դաշտեր» իրենց երկրներում կառուցելու նպատակով: Եվ, որպես առաջին քայլ` ՈՒԵՖԱ-ն իր 50 ամյակի կապակցությամբ հոբելյանական «փոքր դաշտեր» նվիրաբերեց իր բոլոր անդամներին: Հայաստանում այն տեղադրվեց Երևան, Ագաթանգեղոսի 7 հասցեում, և որի հանդիսավոր բացումը կատարվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Պեր Ռավն Օմդալի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ:
Ծրագիրն ուներ առանձնահատկություններ և նախատեսում էր, որ նախ այն պետք է շահառու պետությունների կողմից ազատվեր բոլոր հարկերից, և որ ծրագրին պետք է պարտադիր մասնակցություն ունենային նաև տվյալ երկրների ֆեդերացիաները և բոլոր այն համայնքները, որոնք` որպես նվիրաբերություն կստանային «փոքր դաշտեր»: ՀՖՖ-ն դիմեց ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ բոլոր մարզերի ղեկավարներին` ծրագիրը որպես մարդասիրական որակելու և «փոքր դաշտերի» կառուցման և հետագայում համայնքներին նվիրաբերման նպատակով ՀՖՖ-ին տարածքներ հատկացնելու համար:
Խնդրանքին արագ արձագանքեցին 7 մարզեր, որի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորվեցին հոգալ «փոքր դաշտերի» տեղադրման համար տարածքի պատրաստման, լուսավորության ապահովման և հետշահագործման խնամքի և պահպանման ծախսերը:
Առաջին դիմող - առաջին բավարարվող, ինչպես նաև հնարավորինս խիտ բնակեցված և հանրակրթական դպրոցներին մոտ լինելու սկզբունքներով, ՀՖՖ-ն ընտրեց տարածքները և 2005-2007 թթ ընթացքում կառուցեց նմանատիպ 42 «փոքր դաշտեր», որոնք էլ հետագայում նվիրաբերվեցին տեղական համայնքներին:



Այստեղ նշված են այն քաղաքները, որտեղ տեղադրվել են «փոքր դաշտեր»

Երևան, Կենտրոն համայնք Ագաթանգեղոսի 8 շենք, բակ
Երևան, Կենտրոն համայնք Մ Խորենացու 47 շ., բակ
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 1-ին զանգված, ոստիկանության մոտ
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 2-րդ զանգված, թիվ 164 դպրոցի մոտ
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 2-րդ զանգված Մոլդովական 15, 16, 17 շենքերի բակ
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 8-րդ զանգված, թիվ 186 դպրոցի մոտ
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 9-րդ զանգված 16, 17 շենքերի բակ
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 9-րդ զանգված 16, 17 շենքերի բակ
Երևան, Ավան համայնք Իսահակյան թաղամաս 3/3 շ., բակ
Երևան, Ավան համայնք Նարեկացու թաղամաս 40 շ., բակ
Երևան, Ավան համայնք Ավան-Առինջ 1-ին մասնաշենք, 1/7 շենքի բակ
Երևան, Ավան համայնք Դուրյան թաղամաս 48 շենքի մոտ
Երևան, Ավան համայնք Չարենց թաղամաս 18 շենքի բակ
Երևան, Ավան համայնք Թումանյան թաղամաս 18 շենքի բակ
Երևան, Ավան համայնք Քուչակ թաղամաս 15 և 16 շենքերի բակ
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք Հ/արևմտյան Ա-1 թաղամաս, Շերամի 99, 105, 107, 109 շ., բակ
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք Ծ. Իսակովի 20/3, 50/7 շ., բակ
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք Բ-2 թաղամաս 56, 58, 59 շեների բակ
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք Բաբաջանյան 89,91, 93, 95, 99 շենքի բակ
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք Շերամի 17 շենքերի բակ
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք Բաբաջանյան 111, 113, 117 շենքերի բակ
Երևան, Արաբկիրի համայնք Կիևյան 2 շ., բակ
Երևան, Արաբկիրի համայնք Տոլբուխինի 4 ա
Երևան, Էրեբունի համայնք Արցախի փողոց հ.հ. 10 վ., 10գ., շ., բակ
Երևան, Աջափնյակ համայնք Շինարարների 14,16 շենքերի բակ
Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք Զ. Սարկավագի 131 շենքի բակ
Երևան, Շենգավիթ համայնք Բագրատունյաց 34, 34 ա շենքերի բակ
Երևան, Դավիթաշեն համայնք Դավիթաշենի I թաղամաս 27, 28, 29 շենքերի բակ
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ Բուժարանի բակ
Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան 6-րդ միկրոշրջան, ԵԲԿ-1 շ, բակ
Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան 6-րդ միկրոշրջան, 36 շ., բակ
Կոտայքի մարզ, քաղաք Չարենցավան 5-րդ թաղամաս 17, 18 շենքերի բակ
Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան Վիրահայոց թաղամաս 78 շենքի հարակից տարածք
Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան Գ. Նժդեհի փողոցի հարակից տարածք
Լոռու մարզ, քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 44 շ. հարակից տարածք
Լոռու մարզ, քաղաք Տաշիր Էրեբունու փողոց 5, 6, 7, 12, 19 շենքերի բակ
Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք Հյուսիս Արևմտյան թաղամաս թիվ 1 միջնակարգ դպրոցի հարակից տարածք
Սյունիքի մարզ, քաղաք Գորիս Անկախության 2 և Մաշտոցի 1 շենքերի բակ
Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան Ա. Մանուկյան փ., տուրբազայի տարածք
Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան Շահումյան փողոց, թիվ 4-րդ դպրոցի հարակից տարածք
Տավուշի մարզ, քաղաք Իջևան Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4 դպրոցի հարակից տարածք
Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան 4-րդ միկրոշրջան, 22 շենքերի բակ


   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel