Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.01.2013
Հենրիխ Մխիթարյանը՝ 2012 թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012 թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցած 45 լրագրողներից 22-ը Մխիթարյանին տվել են առաջին հորիզոնականը, 8-ը` երկրորդը, ևս 8-ը` երրորդ, 2 լրագրող էլ Մխիթարյանին նշել են իրենց թերթիկներում 4-րդ տեղում: Միայն ադրբեջանցի երեք լրագրողները և Ղրղզստանի լրագրողներից մեկը չեն նշել մեր ֆուտբոլիստի անունը: Հենրիխը վաստակել է 172 միավոր ու 88 միավորով գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Ալեքսանդր Կերժակովին՝ դառնալով ետխորհրդային երկրների տարածքում լավագույնը ճանաչված առաջին հայ... մանրամասն »

09.01.2013
Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել
Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները, համարելով, որ... մանրամասն »

08.01.2013
ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի մրցավարների դասընթացներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի մրցավարների դասընթացներում: Ուսուցումն անվճար է: Ուսման տևողությունը` մեկ տարի է: Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 25 տարեկան անձիք: Դիմումները ընդունվում են մինչև 2013թ. փետրվարի 10-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՀՖՖ մրցավարական բաժին, Երևան, Խանջյան 27 հասցեով, հեռախոսներ` 52-79-76 կամ 077 48-64-14, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, 74 սենյակ: Հասցե՝ Երևան, Ա. Մանուկյան 11: Հեռախոս՝ 55-33-10, լրացուցիչ 1-25 մանրամասն »

08.01.2013
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Հունվարի 16-ին թիմը կմեկնի ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտզալի ազգային ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին: Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հունաստանի և Ուելսի հավաքականները:... մանրամասն »

30.12.2012
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի 2012 թ. Լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ (քվեարկության արդյունքերը)
Դեկտեմբերի 30-ին “Հարսնաքար” համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը՝ 90 միավոր: Իսկ երրորդ տեղում է Արաս Օզբիլիսը՝ 58 միավոր: 2012 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով վաստակել է 203 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Բիչախչյանը՝ 150 միավոր, իսկ... մանրամասն »

30.12.2012
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի 2012 թ. Լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ (տեսանյութ)
Դեկտեմբերի 30-ին “Հարսնաքար” համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը: 2012 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վարդան Բիչախչյանը և Ժոլտ Հոռնյակը: Այս պահին հանդիսավոր արարողությունտ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel