Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.01.2008

2010 թ. Աշխարհի Գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ խմբի խաղացանկը կորոշի ՖԻՖԱ-ն

Երեկ` հունվարի 8-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հանդիպեցին 2010 թ. Աշխարհի Գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ խմբում ընդգրկված հավաքականների` Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Հայաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչները` քննարկելու ու հաստատելու ընտրական փուլի խաղացանկը: Մեր պատվիրակությունը Բարսելոնայում ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանն ու Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը:
Երկար բանակցություններից հետո բոլոր կողմերն եկան համաձայնության և խաղացանկը պատրաստ էր, բայց վերջին պահին խնդիրներ ծագեցին Իսպանիայի ու Թուրքիայի պատվիրակությունների ներկայացուցիչների միջև, որոնք այդպես էլ չեկան ընդհանուր հայտարարի: Համաձայն կանոնակարգի ընտրական փուլի խաղացանկը կորոշի արդեն ՖԻՖԱ-ն հունվարի 16-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալիք վիճակահանությամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel