Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.01.2008

Երևանի «Հանրապետական» մարզադաշտը վերակառուցվում է

Հունվարի 20-ից սկսվել են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մասնակի վերակառուցման աշխատանքները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսրայելական Green Diversified LTD ընկերության հետ, որը կկառավարի խաղադաշտի վերակառուցման աշխատաքները` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:
Նախատեվում է նաև վերակառուցել բարձրակարգ սպասարկման (VIP) սրահները, անվտանգության համակարգը, կտարվեն ֆուտբոլասերների մարզադաշտ մուտք գործելու և ելնելու ենթակառուցվածքային բարելավման աշխատանքներ:
Բացի այդ, ՀՖՖ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` լուսավորության նոր համակարգի տեղադրման կապակցությամբ:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2008 թվականի օգոստոսի վերջին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel