Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.01.2008

Հայտարարություն

ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ դառնալու ցանկություն ունեցողները, ովքեր պատրաստ կլինեն սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություններ, պետք է մինչև 2008 թվականի մարտի 10-ը ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա:

Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է`

- ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, որը ուժի մեջ է 2007 թվականի օգոստոսի 1-ից
- ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգերը
- Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում, որը ներառում է հավելվածներ (1-ից 6-ը)
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում, որը ներառում է հավելվածներ (1-ը, 2-ը և 3-ը)
- Ֆուտբոլիստների կարգավիճակի և վեճերի լուծման պալատի ընթացակարգերը կարգավորող կանոնները
- ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգը, Առաջին գլուխ, առաջին մաս, 1-ից 6-ը կետերը և երկրորդ գլուխ, ութերորդ մաս
- Հետևյալ շրջաբերականներն ու այլ հավելվածներն ինչպիսիք են`
    -N 792. Համաձայնեցված միջազգային հանդիպումների խաղացանկը
    -N 901 . Ազգային հավաքականներում խաղալու հնարավորությունը
    -N 1085. Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի կանոնակարգերը
    -N 1093 Ասոցիացիայի թիմերում խաղալու հնարավորությունը
    -N 1125 ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալների փոփոխված (վերանայված)                                 կանոնակարգերը
    -N 1130 Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի փոփոխված (վերանայված) կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում


Վերը նշված նյութերը կարող եք ներբեռնել ՖԻՖԱ-ի պաշտոնական վեբ-կայքից (www.fifa.com)
Քննությունը կներառի նաև 5 հարց ՀՖՖ-ի կանոնադրությունից և կանոնակարգերից, որոնք կարող եք ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel