Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.01.2008

Յան Պոուլեսնը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, ով ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ` դանիացի մասնագետ Յան Պոուլսենին։

Ստորև ներկայացնում ենք Յան Պոուլսենի ‎ֆուտբոլային կենսագրությունը`

Յան Բորգե Պոուլսեն

Ծնվել է` 23.03.1946

Ֆուտբոլիստ`


1969-1976 Ֆրեմ Կոպենհագեն
1976-1978 Ստորե Հեդինգե

Մարզիչ`


1976-1978 Ստորե Հեդինգե (խաղացող մարզիչ)
1979-1980 Ֆրեմ Կոպենհագեն (երիտասարդական թիմի մարզիչ)
1981-1982 Ֆրեմ Կոպենհագեն
1983-1986 Կոգե
1987-1989 Ֆրեմ Կոպենհագեն
1990-1992 Դանիայի ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)
1992-1999 Դանիայի երիտասարդական հավաքական
2001-2003 Սինգապուրի ազգային հավաքական
2004 Բորնհոլմ
2005-2006 Լյունգբյու (երիտասարդական թիմի մարզիչ)
2006-2008 (հունվար) Հորդանանի երիտասարադական հավաքական
2008- Հայաստանի ազգային հավաքական

Տեխնիկական տնօրեն`

1990-1999 Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա
1999-2003 Սինգապուրի Ֆուտբոլի Ֆեդերացիա
2008 Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա

Յան Պոուլսենը դանիացի մասնագետ է, ով երկար տարիների ընթացքում աշխատում է մեծ ֆուտբոլում։ 80-ական թվականներին 9 տարվա ընթացքում մարզել է դանիական ակումբներ։
1990-1992թթ. աշխատել է որպես Դանիայի ազգային հավաքականի մարզչի օգնական։ 1992թ. Դանիայի հավաքականի հետ միասին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
1992-1999թթ. հանդիսացել է Դանիայի երիտասարադական հավաքականի մարզիչ, 1996թ Եվրոպայի եւ 1998թ. աշխարհի առաջնությունների ժամանակ ընդգրկվել է Դանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։
1990-1999թթ. աշխատել է Դանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն։
1999-2003թթ. հանդիսացել է Սինգապուրի ազգային հավաքականների տեխնիկական տնօրեն։
2001-2003թթ. զբաղեցրել է Սինգապուրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
2006 թվականից աշխատել է Հորդանանի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի հետ։ 2007թ. Հորդանանի հավաքականն արձանագրել է իր պատմության ընթացքում լավագույն արդյունքը` նվաճելով մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի առաջնության ուղեգիր։
Յան Պոուլսենն ունի ՈՒԵՖԱ-ի «Պրո» կարգի արտոնագիր, հանդիսանում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ինստրուկտոր, անցկացնում է Պրո, Ա եւ Բ կարգի դասընթացներ։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel