Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.04.2008

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ 5 տեղով

2008 թվականի Ապրիլի 9-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա հետ համեմատ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 5 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի մեր երկրի համար ռեկորդային` 78-րդ հորիզոնականը: Սա մեր ազգային ընտրանու լավագույն արդյունքն է ամբողջ պատմության ընթացքում: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում է Բրազիլիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում են իտալիացիները:

1. Արգենտինա – 1519 (միավոր)
2. Բրազիլիա – 1509
3. Իտալիա – 1391
4. Իսպանիա – 1319
5. Գերմանիա – 1261
6. Չեխիա – 1234
7. Ֆրանսիա – 1205
8. Հունաստան – 1187
9. Պորտուգալիա– 1125
10. Հոլանդիա – 1124
23. Թուրքիա – 860
25. Ռուսաստան – 851
32. Ուկրաինա – 763
37. Մոլդովա – 669
48. Բելգիա – 620
48. Լիտվա – 620
60. Ուզբեկստան – 534
61. Բելառուս – 531
62. Բոսնիա և Հերցեգովինա – 528
73. Լատվիա - 428
78. ՀԱՅԱՍՏԱՆ - 397
81. Վրաստան - 389
119. Էստոնիա – 261
122. Ղազախստան - 249
131. Ղրղզստան – 229
137. Ադրբեջան – 195
146. Թաջիկստան – 167
147. Թուրքմենստան – 158

Ընդգծված են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel