Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.04.2008

Ֆուտզալ. Եվրոպայի առաջնություն. մինչև 21 տարեկան. Հայաստան-Չեխիա 2:6

Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մեր ընտրանին 2:6 հաշվով պարտվեց Չեխիայի թիմին: Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ աչքի ընկավ Կարո Հովհաննիսյանը:

Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում, իսկ մեր մրցակիցներն են Մակեդոնիայի, Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Մրցաշարը տեղի է ունենում Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում: Առաջին տուրի մյուս մրցավեճում տանտերերը 1:3 հաշվով պարտվեցին խորվաթներին: Այսօր մեր տղաները կմրցեն Մակեդոնիայի ընտրանու հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel