Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.04.2008

Ֆուտզալ. Եվրոպայի առաջնություն. մինչև 21 տարեկան. Հայաստան-Մակեդոնիա 0:2

Ապրիլի 11-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս անգամ մեր ընտրանին 0:2 հաշվով պարտություն կրեց տանտերերից` Մակեդոնիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում, իսկ Մակեդոնիայից զատ, մեր մրցակիցներն են, Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Երկրորդ տուրի մյուս` Չեխիա-Խորվաթիա մրցավեճն, ավարտվեց ոչ ոքի`2:2 հաշվով: Ապրիլի 13-ին մրցաշարի վերջին խաղում մեր տղաները կմրցեն խորվաթների հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel