Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.04.2008

Ֆուտզալ. Եվրոպայի առաջնություն. մինչև 21 տարեկան. Հայաստան-Խորվաթիա 1:14

Ապրիլի 13-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականը կրեց իր երրրորդ անընդմեջ պարտությունը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Խորվաթիայի ընտրանին էր, որին մեր տղաները պարտվեցին խոշոր` 1:14 հաշվով:
Խմբի մյուս մրցավեճում չեխերը 9:4 հաշվով առավելության հասան մակեդոնացիների նկատմամբ: 7-րդ խմբի, որում նաև ընդգրկված էր Հայաստանի երիտասարդական հավաքականը, մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է` Խորվաթիա` 7 միավոր, Չեխիա` 7 միավոր, Մակեդոնիա` 3 միավոր, Հայաստան` 0 միավոր: Խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ 2008 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս եկավ Խորվաթիայի հավաքականը: Եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 8-ից 14-ը Ռուսաստանում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel