Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.05.2008

Արմեն Մինասյանը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի ՈՒԵՖԱ պատվիրակ

Ինչպես հայտնի է մայիսի 21-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի 2007/08 թվականների մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» միջև:
Այս հանդիպման` ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված պատվիրակն է լինելու Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Նշենք որ, նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեր երկրի ներկայացուցիչն ընդգրկվում է նման կարգի իրադարձության կազմակերպման գործընթացում, այն էլ` ստանձնում է առանցքային դերերից մեկը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel