Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.05.2008

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց մինչև 19 տարեկանների հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր 2008 թվականի մայիսի 22-ից 27-ը կմասնակցեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին, որտեղ մեր կրցակիցները կլինեն Իսպանիայի, Ուկրաինայի ու Թուրքիայի մինչև 19 տարեկանների ընտրանիները: Մայիսի 15-ից-21-ը կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում հրավիրված 22 ֆուտբոլիստներից կընտրվեն 18-ը, ովքեր կմասնակցեն վերը նշված մրցաշարին:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ`

Գևորգ Պրազյան («Արարատ»)
Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Արտակ Խաչատրյան («Փյունիկ»)
Համիկ Բեգլարյան («Փյունիկ»)
Հայկ Չիլինգարյան («Փյունիկ»)
Արտակ Անտոնյան («Փյունիկ-2»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ`

Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Սերգեյ Հովհաննիսյան («Ռակուունատ», Ֆինլանդիա)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Սարգիս Արոյան («Փյունիկ-2»)

Հարձակվողներ`

Գրիգոր Մովսիսյան («Փյունիկ-2»)
Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)
Նորայր Գյոզալյան («Բանանց»)
Միհրան Մանասյան («Փյունիկ-2»)
Տիգրան Ոսկանյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Սարգիս Նասիբյան («Բանանց»)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel