Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.05.2008

Յան Պոուլսենը հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Մոլդովա եւ Գերմանիա` մասնակցելու, համապատասխանաբար, Մոլդովայի ու Հունաստանի հավաքականների հետ նախատեսված ընկերական հանդիպումներին: Մայիսի 28-ին Տիրասպոլում մեր թիմը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ հունիսի 1-ին գերմանական Օֆենբախ քաղաքում ուժերը կչափի հույների հետ: Նշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» հարձակվող Մարկոս Պիզելին:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Կարեն Դոխոյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադևոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Արթուր Մինասյան («Արարատ»)
Ռոմիկ Խաչատրյան («ԱՊՈՊ Կինիրաս», Կիպրոս)
Արտավազդ Քարամյան («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Վահագն Մինասյան («Արարատ»)

Հարձակվողներ`

Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)
Մարկոս Պիզելի («Արարատ»)
Արման Քարամյան («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel