Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.05.2008

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. 1-ին տուր

Մայիսի 22-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց: Մրցակցի կազմում 10-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Սերջան Յիլդիրիմը: Մեր թիմին դեռ առաջին կեսում հաջողվեց խփել պատասխան գնդակը: 43-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Ոսկանյանը: Բայց, թուրքերն երկրորդ խաղակեսում կշեռքի նժարները թեքեցին իրենց կողմը: 61-րդ րոպեին ազատ հարվածն անվրեպ իրացրեց թիմի ավագ Էրհան Շենթուրքը:


   Տուրի մյուս խաղում մրցեցին Ուկրաինայի ու Իսպանիայի ընտրանիները: Չնայած ուկրաինացիներն առաջինն արդյունքի հասան, իսպանացիներին այնուամենայնիվ, հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու հաղթանակ կորզել: Ուկրաինայի կազմում 18-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Յարմոլենկոն: Իսպանացիները վերականգնեցին հավասարակշռությունը 4 րոպե անց: Գոլն իր հաշվին գրանցեց Էմիլիո Նսուեն: 65-րդ րոպեին Աարոն Նյիգեսը առաջ մղեց իր թիմին: Իսկ խաղի վերջակետը դրեց Նսուեն` արդեն մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին խփելով իր երկրորդ գնդակն այս խաղում: Իսպանիան հաղթեց 3:1 հաշվով ու գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը:

Մանրամասն կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel