Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.05.2008

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. 2-րդ տուր

Մայիսի 24-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականն Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ մրցակիցն Ուկրաինայի ընտրանին էր: Առաջին կեսում ուկրաինացիները օգտագործեցին իրենց բազմաթիվ հնարավորություններից ընդամենը մեկը: 23-րդ րոպեին Արտյոմ Կրավեցի հարվածից հետո մեր թիմի դարպասապահ Գևորգ Պրազյանին հաջովեց ետ մղել գնդակը, բայց այն դիպավ Արտակ Անտոնյանի ոտքին ու հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: Երկրորդ կեսն անցավ երկկողմանի գրոհներով, երկու ընտրանիներն էլ արդյունքի հասնելու մի շարք շանսեր բաց թողեցին, ու արդյունքում հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` ուկրաինացիների հաղթանակով: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կորցրեց հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները: 
Տուրի մյուս մրցավեճում Իսպանիան 3:0 հաշվով առավելության հասավ թուրքերի նկատմամբ: Չնայած առաջին կեսում թիմերից և ոչ մեկին չհաջովեց գոլ խփել, երկրորդում` իսպանացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: 47-րդ րոպեին հաջողության հասավ Իգնասիո Կամաչոն: 62-րդ րոպեին Իվան Բոլադոն խփեց իր թիմի երկրորդ գնդակը: Իսկ խաղի վերջակետը դրեց Կամաչոն, ով իր հաշվին դուբլ գրանցեց:
Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Իսպանիայի ընտրանին: Թուրքիան ու Ուկրաինան վաստակել են երեքական միավոր, իսկ աղյուսակը եզրափակում է Հայաստանը, որն անցկացրած երկու մրցավեճում կրել է երկու պարտություն:
Երրորդ տուրի խաղերը տեղի կունենան մայիսի 27-ին ժամը 15:00-ին: Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կմրցեն Հայաստանն ու Իսպանիան, իսկ Երևանի «Միկա» մարզադաշտում ուկրաինացիները կհանդիպեն թուրքերին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel