Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.05.2008

Ընկերական հանդիպում Մոլդովա - Հայաստան 2:2

Մայիսի 28-ին Տիրասպոլի “Շերիֆ” մարզադատում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում մրցեց Մոլդովայի ընտրանու հետ: 25-րդ րոպեին Լևոն Պաչաջյանի փոխանցումից հետո արդյունքի հասավ մեր թիմի նորեկ Մարկոսը: Դեռ առաջին կեսում տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Արարատ Առաքելյանը, մրցակցի հետ պայքարում, գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 53-րդ րոպեին Լևոն Պաչաջյանը մոլդովացիների տուգանայինի մտույցներում խլեց գնդակը մրցակցի պաշտպանից ու գեղեցիկ հարվածով այն ուղարկեց հակառակորդի դարպասապահ Նամաշկոյի կողքով: Սակայն, 20 րոպե անց փոխարինման դուրս ելած Սերգեյ Ալեքսեևը, օգտվելով մեր ընտրանու պաշտպանների ու դարպասապահի անմաձայնեցված գործողություններից, հաշիվը դարձրեց 2:2:
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի իր հերթական ընկերական խաղը: Գերմանական ՕՖենբախ քաղաքում մեր թիմը կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն` Հունաստանի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքական` Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Լևոն Պաչաջյան, Արթուր Ոսկանյան, Արարատ Առաքելյան, Սամվել Մելքոնյան (Գևորգ Ղազարյան, 46), Համլետ Մխիթարյան (Արթուր Մինասյան, 74), Մարկոս Պրիզելի (Արա Հակոբյան, 63)

Պահեստայիններ` Գրիգոր Մելիքսեթյան, Կարեն Դոխոյան, Վահագն Մինասյան,. Կարեն Ալեքսանյան,

Գլխավոր մարզիչ` Յան Պոուլսեն

Մոլդովայի հավաքական` Ստանիսլավ Նամաշկո, Սերգեյ Լաշչենկով, Վիկտոր Գոլովատենկո, Իգոր Արմաշ (Սերգեյ Ալեքսեև, 68), Ռադու Րեբեժա, Ալեքսանդր Եպուրյանու, Եվգենի Չեբոտարու (Ալեքսանդր Գացկան, 74), Վիկտոր Կոմլյոնոկ (Վալերի Անդրոնիկ, 66) , Ալեքսանդր Սուվորով (Դենիս Զմեու, 89) , Վիորել Ֆրունզա, Իգար Բուգաև (Գեորգի Օվսյաննիկով, 72)

Պահեստայիններ` Նիկոլայ Կալանչա, Սերգեյ Նամաշկո,

Գլխավոր մարզիչ` Իգոր Դոբրովոլսկի

Հանդիպումը սկսված է…

Հենց առաջին րոպեին տանտերերը վտանգավոր պահ ստեղծեցին մեր դարպասի մոտ, սակայն Ֆրունզայի հարվածը շեղ ստացվեց:

Մոլդովացիները շարունակում են մեծ ուժերով գրոհել, 4-րդ րոպեին բարձր հարվածեց Եպուրյանուն:

 

6-րդ րոպեին զգուշացվեց մեր թիմի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը

14-րդ րոպեին մեր հավաքականն առաջին հարվածը կատարեց մրցակցի դարպասին. Աչքի ընկավ Մարկոսը: Ցավոք, այն բավական բարձր ստացվեց:

ԳՈԼ` 25-րդ րոպեին Լևոն Պաչաջյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Մորկոսին և վերջինս մոտ տարածությունից գրավեց մոլդովացիների դարպասը:

26-րդ րոպեին Մոլդովայի հավաքականի պաշտպան Լաշչենկովը դեղին քարտ ստացավ կոպիտ խաղի համար:

30-րդ րոպեին Բուգաևը հարվածեց մեր թիմի դարպասին, բայց Կասպարովին հաջողվեց գնդակը հեռացնել վտանգը:

38-րդ րոպեին Առաքելյանը,գտնվելով հակառակորդի տուգանայինում, շրջադարձ հարված կատարեց, բայց մոլդովացիների պաշտպանին հաջողվեց գնդակը հեռացնել դատարկ դարպասից:

ԳՈԼ` 42-րդ րոպեին Արարատ Առաքելյանը, մրցակցի հետ պայքարում, գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

43-րդ րոպեին մոլդովացիների կազմում դեղին քարտ ստացավ Գոլովատենկոն:

45-րդ րոպեին Առաքելյանը զգուշացվեց սիմուլյացիայի համար:

Ընդմիջում:

46-րդ րոպեին տեղի ունեցավ առաջին փոփոխությունը մեր թիմի կազմում. Սամվել Մելքոնյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գևորգ Ղազարյանը:

ԳՈԼ` 53-րդ րոպեին Լևոն Պաչաջյանը մոլդովացիների տուգանայինի մտույցներում խլեց գնդակը մրցակցից ու գեղեցիկ հարվածով այն ուղարկեց հակառակորդի դարպասապահ Նամաշկոյի կողքով:

63-րդ րոպեին Արա Հակոբյանը փոխարինեց Մարկոսին:

64-րդ րոպեին Ոսկանյան շեղ հարվածեց դարպասին:

66-րդ րոպեին փոփոխություն տեղի ունեցավ Մոլդովայի ընտրանու կազմում. Վալերի Անդրոնիկը փոխարինեց Վիկտոր Կոմլյոնոկին:

68-րդ րոպեին Սերգեյ Ալեքսեևը փոխարինեց Իգոր Արմաշին:

72-րդ րոպեին տեղի ունեցավ երրորդ փոփոխությունը տանտերերի կազմում. Գեորգի Օվսյաննիկովը փոխարինեց Իգոր Բուգաևին:

ԳՈԼ` 73-րոպեին, օգտվելով մեր թիմի պաշտպանների ու դարպասապահի անմաձայնեցված գործողություններից, մոլդովացիները վերականգնեցին հավասարակշռությունը: Աչքի ընկավ Սերգեյ Ալեքսեևը:

74-րդ րոպեին Համլետ Մխիթարյանին փոխարինեց Արթուր Մինասյանը:

76-րդ րոպեին նպաստավոր դիրքից վրիպեց Մոլդովային հավաքականի կազմում երկրորդ գոլի հեղինակ Ալեքսեևը:

78-րո րոպեին Արա Հակոբյանը շրջանցեց մրցակցի երկու պաշտպանին, մտավ տուգանային ու վրիպեց հարվածային դիրքից:

84-րդ րոպեին Պաչաջյանը հարվածային դիրք դուրս բերեց Հակոբյանին, բայց վերջինս, գտնվելով մեն մենակ դարպասապահի դեմ, դանդաղեց ու կորցրեց արդյունքի հասնելու հիանալի հնարավորությունը:

89-րդ րոպեին Դենիս Զմեուն փոխարինեց Ալեքսանդր Սուվորովին:

Լրացուցիչ ժամանակն անցնում է մոլդովացիների անդադար գրոհներով: Կասպարովը մի քանի անգամ փրկեց մեր թիմին:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel