Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.06.2008

OFFS ծրագրի շրջանակներում սեմինարներ Երևանում

Հունիսի 30-ից Հուլիսի 9-ն Երևան քաղաքի «Ռեջինե» հյուրանոցում տեղի կունենան OFFS (Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ) ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստման սեմինարներ, որոնց կմասնակցեն Հայաստանը ներկայացնող 28 լիդեր (12 մարզադպրոցից) և 112 մարզիչ (Կապանի, Եղեգնաձորի, Թալինի, Արմավիրի, Ախուրյանի ու Քուչակի մարզադպրոցներից): Ուսուցողական սեմինարներին կմասնակցի նաև "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հարավկովկասյան երկրների ու Մոլդովայի վերահսկող Հենինգ Կուրլանդը: Նույն ժամանակաշրջանում Վրաստանը ներկայացնող 24 մարզիչ կմասնակցի Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում կազմակերպվող վերապատրաստական սեմինարներին: Հուլիսի 3-ից-12-ը նույնատիպ ուսուցողական սեմինարներ տեղի կունենան արդեն Վրաստանում, որոնց կմասնակցի Հայաստանը ներկայացնող 72 մարզիչ (Արարատի, Իջևանի, Չարենցավանի, Վարդենիկի, Ալավերդու և Հաղթանակի մարզադպրոցներից):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel