Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.07.2008

Ֆուտզալ. Հայտնի են «Պոլիտեխնիկի» մրցակիցները

Հուլիսի 2-ին շվեյցարական Նյոն քաղաքում տեղի ունեցավ Futsal Cup (Ֆուտզալի Գավաթ) մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը» հայտնվել է նախնական փուլի Ա խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն «Պառնասոս» (Կիպրոս), «Ռուբե» (Ֆրանսիա) և «Վիդիր Գարդի» (Իսլանդիա) ակումբները: Խմբում առաջին տեղը գրավելու դեպքում «Պոլիտեխնիկը» կհայտնվի հիմնական փուլում, որտեղ նրա մրցակիցները կլինեն արդեն «Շարլերուա» (Բելգիա), «Օդորհեյու» (Ռումինիա) և «Վիտեն» (Բուլղարիա) ակումբները: Այս թիմերն ընդգրկված են հիմնական փուլի 3-րդ խմբում: Որակավորման փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 9-ից 17-ը, իսկ հիմնական փուլինը` սեպտեմբերի 6-ից 14-ը: Հիմնական փուլում խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կհայտնվեն էլիտ-ռաունդում, որի հանդիպումները կկայանան նոյեմբերի 8-ից 16-ը: Կիսաեզրափակիչ, երրորդ տեղի համար և եզրափակիչ խաղերը տեղի կունենան 2009 թվականի ապրիլին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel