Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.07.2008

Ճաղարյանն ու Նալբանդյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության առաջին որակավորման փուլի հանդիպումները:

Ինչպես հայտնի է հուլիսի 17-ին մեկնարկում է 2008/09 թվականների մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությունը: Առաջին որակավորման փուլի (հուլիսի 17) «Օլիմպս» (Լատվիա) - «Սեյնթ Պատրիկս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական կազմը` Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Նրա օգնականներն են եզրայիններ Սուրեն Բալիյանն ու Զավեն Հովհաննիսյանը, 4-րդ մրցավարն է Կարեն Նալբանդյանը: Իսկ հուլիսի 31-ին կայանալիք «Միդտյուլանդ» (Դանիա) - «Բանգոր Սիթի» (Ուելս) պատասխան մրցավեճը նույնպես Հայաստանի մրցավարական բրիգադը կսպասարկի: Այն կգլխավորի Կարեն Նալբանդյանը, նրան կօգնեն  Արշակ Կնյազյանն ու Էրիկ Արևշատյանը, իսկ 4-րդ մրցավարն է Արարատ Ճաղարյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel