Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.07.2008

ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. հետաձգված հանդիպում

Հուլիսի 23-ին Երևանի «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 7-րդ տուրի «Բանանց» - «Միկա» հետաձգված հանդիպումը: Բրազիլացի լեգիոներ Մոդեստո Դանիլո Դա Սիլվայի գոլի շնորհիվ այս խաղում 1:0 հաշվով առավելության հասան «Միկայի» ֆուտբոլիստները, ովքեր անցկացրած 13 մրցավեճից հետո վաստակել են 27 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ առաջին տեղում է ընթանում «Արարատը», որն անցկացրած 14 հանդիպումից հետո ունի 29 միավոր: Իսկ «Բանանցն» ու «Փյունիկն» իրենց ակտիվում ունենալով 24-ական միավոր, գտնվում են երրորդ հորիզոնականում:

«Բանանց» - «Միկա» 0:1 Գոլ` Մոդեստո Դանիլո Դա Սիլվա, 30

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel