Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.07.2008

ՖԻՖԱ-ի ու Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստանում

Ի հաջորդումն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ գիտության և կրթության նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եռակողմ քննարկումների, ֆուտբոլ առարկան դպրոցական ծրագրում ներառելու կապակցությամբ, երբ առաջացել էին մի շարք տեխնիկական և մասնագիտական հարցադրումներ, ՀՖՖ-ն այդ կապակցությամբ հրավիրեց ՖԻՖԱ-ի եվրոպական երկրների զարգացման պատասխանատու Եվա Պասկեին և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմ. բաժնի ղեկավար Եվգենի Ստոլիտենկոյին` ծրագրերի հետագա զարգացման քննարկումների համար:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հատուկ հրավիրվել են Երևան` ներկայացնելու ուկրաինացիների հաջողված փորձն իրենց հայրենիքում, որը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում:

Օգոստոսի 4-ին տեղի կունենա հաջորդ հանդիպումը, որին կմասնակցեն ՀՖՖ ղեկավարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ գիտության և կրթության նախարարությունը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel