Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.08.2008

Հայկական բոլոր թիմերը դուրս մնացին եվրագավաթներից

Հուլիսի 31-ին տեղի ունեցան ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Նախ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում Երևանի «Բանանցը» 0:3 հաշվով հաշվով պարտվեց ավստրիական «Զալցբուրգին» (առաջին հանդիպումն ավարտվել էր ավստրիական թիմի հաղթանակաով 7:0 հաշվով): Առաջին կեսում քիչ թե շատ հավասար պայքար էր ընթանում և հայկական թիմը կարող էր նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնել: Դրվագներից մեկում ավստրիական ակումբի պաշտպան Գերկալիուն սեփական տուգանայինում խախտեց կանոնները Էդուարդ Կակոսյանի նկատմամբ և նշանակվեց 11-մետրանոց հարված: Սակայն Արսեն Բալաբեկյանի հարվածից հետո «Զալցբուրգի» դարպասապահ Տիմո Օխսն առանց դժվարությունների հետ մղեց գնդակը: Իսկ արդեն երկրորդ կեսում հյուրերն ունեին անժխտելի առավելություն, ինչի արդյունքում «Բանանցի» դարպասապահ Եվգենի Մատյուգինը ստիպված էր երեք անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Ռոբին Նելիսեն, Սաշա Իլիչն ու Էռնստ Օբստերը ձևակերպեցին ավստրիացիների խոշոր հաշվով հաղթանակը:
Ինչ վերաբերում է «Արարատին», ապա Վարուժան Սուքիասյանի սաները սեփական հարկի տակ շվեյցարական «Բելինցոնայից» կրած 0:1 հաշվով պարտությունից հետո, պատասխան խաղից առաջ դեռ հաջորդ փուլ անցնելու որոշակի հույսեր ունեին: Բայց, շվեյցարացիները հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները փարատեցին դեռ Լուգանոյի «Կորնարեդո» մարզադաշտում տեղի ունեցած խաղի առաջին կեսում: Մանուել Րիվերան, Գերկան Սերմետերն ու Ժոսլեն Ռուն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Գևորգ Պրազյանի դարպասը: Արարատցիներին հաջողվեց միայն մեկ հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը: Ի դեպ սա հայկական թիմերի առաջին, և ինչպես պարզվեց հետո, վերջին գոլն էր 2008/09 թվականների եվրագավաթային մրցաշրջանում: «Փյունիկը», «Արարատն» ու «Բանանցն» իրենց մրցակիցներին պարտվեցին ընդհանուր 1:17 հաշվով:

                                        «Բանանց» - «Զալցբուրգ» 0:3

«Բանանց»`
Եվգենի Մատյուգին, Հովհաննես Գրիգորյան, Անդրեյ Բուրդիան, Սարգիս Կարապետյան, Աղվան Հայրապետյան, Ռոմիկ Խաչատրյան (Սիմեոն Զլատև, 77), Էդուարդ Կակոսյան, Մարկո Գանչև, Արսեն Բալաբեկյան (Արամ Բարեղամյան, 63), Մաքսիմ Ցիգալկո (Սեմյոն Մուրադյան, 72):

Գլխավոր մարզիչ`
Նեդելչո Մատուշև

«Զալցբուրգ»` Տիմո Օխս, Ռոնալդ Գերկալիու, Անիս Բուսաիդի, Իբրահիմ Սեկագյա, Բարի Օպդամ, Սոմեն Չոյի (Կրիստոֆ Լայտգեբ, 70), Կարել Պիտակ (Էռնստ Օբստեր, 45), Յոհան Ֆոնլանտեն, Պատրիկ Յեզեկ, Ռոբին Նելիսե (Լուի Կլեման Նգվատ Մահոպ, 70), Սաշա Իլիչ:

Գլխավոր մարզիչ`
Կո Ադրիանսե

Գոլեր` Ռոբին Նելիսե, 55 Սաշա Իլիչ, 61 Էռնստ Օբստեր, 68

Զգուշացում` Օպդամ, 22

                                        «Բելինցոնա» - «Արարատ» 3:1

«Բելինցոնա»`
Լորենցո Բուչի, Դավիդե Բելոտի, Ալեսանդրո Մանյարատի, Ջակոպո Լա Ռոկա, Անջելո Ռասո, Գյուրկան Սերմետեր, Ադեվալե Դաուդա Վահաբ, Մանուել Ռիվերա Գարիդո (Ալեսիո Ֆեռացցա, 82), Անդրեա Կոնտի, Ժոսլեն Ռու (Վալմերինո Ների, 71), Մաուրո Լուստրինելի (Շկելզեն Գաշի, 62)

Գլխավոր մարզիչ`
Մարկո Շալիբաում

«Արարատ»` Գևորգ Պրազյան, Էմիլիո Պալուչի Կալսանի, Վահագն Մինասյան, Հրայր Մկոյան, Արթուր Պետրոսյան (Վահե Մեհրաբյան, 49), Կարեն Նավոյան, Արտաշես Անտոնյան, Արթուր Հ. Մինասյան (Էդգար Սաֆարյան, 44), Ռենատո Մորաես, Մարկոս Պիզելի, Գևորգ Նռանյան (Ջեֆերսոն Էնրիկե, 46):

Գլխավոր մարզիչ`
Վարուժան Սուքիասյան


Գոլեր`
Մանուել Րիվերա,22; Գերկան Սերմետեր,31; Ժոսլեն Ռուն, 45
(«Բելինցոնա»); Հրակր Մկոյան, 52 («Արարատ»)

Զգուշացում`
Նավոյան, 6

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel