Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.08.2008

Արմեն Մինասյանին ու Առնո Սարգսյանին շնորհվել է ՖԻՖԱ-ի կոմիսարի կոչում

Օգոստոսի սկզբին ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին և ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանին ՖԻՖԱ-ի կողմից շնորհվել է ՖԻՖԱ-ի կոմիսարի (FIFA commissioner) կոչումը: Հիշեցնենք, որ Արմեն Մինասյանը (2003 թվականից) և Առնո Սարգսյանը (2005 թվականից) հանդիսանում են ՈՒԵՖԱ-ի պատվիրակներ (UEFA Delegate):
ՖԻՖԱ-ի կոմիսարի ընտրությունը կատարվում է կոնֆեդերացիայի (տվյալ դեպքում ՈՒԵՖԱ-ի) համապատասխան բաժնի ներկայացմամբ:
Ի դեպ, Առնո Սարգսյանն արդեն ստացել է ՖԻՖԱ-ի 2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի 2008 թվականի օգոստոսի 20-ին կայանալիք Ղազախստան – Անդորրա հանդիպումը սպասարկելու նշանակում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel