Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.08.2008

«Ֆուրման» ՖԱ-ն երկու ընկերական հանդիպում անցկացրեց Իրանում

«Ֆուրման» ֆուտբոլային ակումբը (91 թվականի ծնվածներ)` նախագահ Արթուր Աբրահամյանի գլխավորությամբ, հուլիսի 26-ից 29-ը պաշտոնական այց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության մայրքաքաղաք` Թեհրան: Այս ուղևորությունը կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի աջակցությամբ: Այցի նպատակն էր` Իրանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ փորձի փոխանակումն ու համագործակցության եզրեր գտնելը:
Նախատեսված էր նաև երկու ընկերական խաղ: Հուլիսի 27-ին «Ֆուրման-91»ը հանդիպեց Թեյրանի հայ համայնքի հավաքականին (18-ից 25 տարեկաններ) ու զիջեց 0:2 հաշվով: Իսկ արդեն հուլիսի 28-ին «Ֆուրման-91»ը մրցեց Իրանի 16 տարեկանների ընտրանու հետ ու հաղթեց 2:1 հաշվով: Մեր տղաները պարտվում էին 0:1 հաշվով, բայց Հենրիկ Հարությունյանի, ով 2007 թվականի Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնության գլխավոր ռմբարկուն է, և Գասպար Մելքոնյանի ուժերով, երկու գնդակ խփեցին մրցակցի դարպասն ու դժվարին հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ:
Այցի ընթացքում նախատեսված էին նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ. «Ֆուրման» ֆուտբոլային ակումբին ընդունեցին Իրանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում, այնուհետև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանատանը: Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը ակումբի բոլոր անդամներին շնորհեց հուշանվերներ: Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում «Արարատ» մարզավանի նախագահ Էդվարդ Բաբախանյանի հետ:
«Ֆուրման» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Աբրահամյանն իր հերթին Կարեն Նազարյանին ու Էդվարդ Բաբախանյանին շնորհեց ակումբի պատվավոր անդամի վկայականներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel