Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.08.2008

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2008 թ օգոստոսի 6-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպման լուսաբանման համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. օգոստոսի 6-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա խաղը լուսաբանելու համար:
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կցված է մեկ լուսանկար (3x4)։
Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։


Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 1 /մեկ/ լրագրող։
Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լրագրող։
Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները (հայկական ֆուտբոլին նվիրված նյութերը 40 տոկոսից ավելին) ‎‎‎կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։ ‎

Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լուսանկարիչ։

-Բացառությամբ մարզական ուղղվածության լրատվամիջոցների, մյուս ԶԼՄ-ները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ իրենց կողմից ‎հայկական ֆուտբոլի լուսաբանումը հավաստող հրապարակումներ, հաղորդումներ, լուսանկարներ:

Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2008 թ. օգոստոսի 25-ը (ներառյալ)։

Ուշացումով եւ թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի։

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel