Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.08.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Լիտվայում

Օգոստոսի 22-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի երրրորդ տուրի հանդիպումները: Խմբային մրցաշարի իր վերջին խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ուժերը չափեց Լիտվայի պատանեկան երկրորդ ընտրանու հետ: Արդեն չորրորդ րոպեին մեր տղաներն առջևում էին 2:0 հաշվով: Առաջին իսկ րոպեին խաղի հաշիվը բացեց Գևորգ Կ. Օհանյանը, իսկ կրկնապատկեց այն` Դավիդ Սուջյանը: Այնուհետև լիտվացիներին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը` արդյունքի հասնելով 31-րդ և 65-րդ րոպեներին: Բայց, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին հանդիպման վերջին րոպեին, այնուամենայնիվ, հաջողվեց կշեռքի նժարները թեքել իր կողմը: Մրցավեճում իր երկրորդ գոլը խփեց Գևորգ Կ. Օհանյանը: Մեր թիմը հաղթեց 3:2 հաշվով և խմբում գրավեց երրորդ տեղը: Առաջին խմբի մյուս խաղում Ռուսաստանը 1:0 հաշվով առավելության հասավ մոլդովացիների նկատմամբ: Իսկ երկրորդ խմբում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Ադրբեջան – Բելառուս 2:0 և  Լատվիա – Լիտվա 2:0:

    Երրրորդ տուրից հետո խմբերի մրցաշարային աղյուսակները ստացան հետևյալ տեսքը`
    Առաջին խումբ` Ռուսաստան (9 միավոր), Մոլդովա (6 միավոր), Հայաստան (3 միավոր), Լիտվա-2 (0 միավոր):
    Երկրորդ խումբ` Ադրբեջան (7 միավոր), Լատվիա  (4 միավոր), Բելառուս (2 միավոր), Լիտվա (2 միավոր):

    Այսպիսով, մրցաշարի եզրափակիչում կմրցեն Ռուսաստանն ու Ադրբեջանը, երրորդ տեղի համար` Մոլդովան ու Լատվիան, 5-րդ տեղի համար` Հայաստանն ու Բելառուսը և 7-րդ տեղի համար` Լիտվա-2-ը և Լիտվան: Բոլոր հանդիպումները կկայանան օգոստոսի 24-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel