Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.08.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Լիտվայում գրավեց 5-րդ տեղը

Օգոստոսի 24-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի վերջին օրվա հանդիպումները, որոնցից հետո որոշվեցին բոլոր մրցանակակիրները: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին 5-րդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով առավելության հասավ Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի նկատմամբ: 39-րդ րոպեին հաշիվը բացեց Գևորգ Հ. Օհանյանը, երկրորդ կեսի 7-րդ րոպեին Գոռ Գուգուջյանը կրկնապատկեց այն , իսկ հանդիպման վերջակետը, մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին, դրեց Վարազդատ Հարոյանը: Մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանի պատանեկան հավաքականը 1:0 հաշվով առավելության Ադրբեջանի մինչև 17 տարեկանների ընտրանու նկատմամբ: Բրոնզե մեդալների համար պայքարում մրցեցին Մոլդովան ու Լատվիան: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին լատվիացիները: Եվ վերջապես 7-րդ տեղի համար խաղում Լիտվան հաղթեց Լիտվա-2-ին: Այս խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, իսկ 11-մետրանոցներն ավելի լավ իրացրեցին Լիտվայի առաջին թիմի ֆուտբոլիստները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel