Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.09.2008

Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականի երկրորդ պարտությունը Լեհաստանում

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների կանանց առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում և կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ մեր թիմը մրցեց խմբի առաջատար Ավստրիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը, ինչպես և առաջին խաղում, պարտվեց նույն 0:3 հաշվով, ի դեպ` բոլոր գնդակներն ընդնունելով սեփական դարպասը կրկին դեռ առաջին խաղակեսում: Խմբի մյուս խաղում Լեհաստանը 4:1 հաշվով առավելության հասավ Թուրքիայի 19 տարեկանների կանանց հավաքականի նկատմամբ: Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ավստրիայի ու Լեհաստանի ներկայացուցիչները, որոնք վաստակել են 6-ական միավոր: Սեպետմբերի 30-ին խմբային փուլի իր վերջին մրցավեճում մեր ընտրանին կհանդիպին Թուրքիայի իր հասակակիցներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel