Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.10.2008

Արմեն Սանամյանը հրապարակեց մինչև 19 տարեկանների հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Սանամյանի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր 2008 թվականի հոկտեմբերի 10-ից 17-ը կմասնակցեն Սլովենիայում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլին, որտեղ մեր կրցակիցները կլինեն Սլովենիայի, Նորվեգիայի ու Սլովակիայի մինչև 19 տարեկանների ընտրանիները:
Հոկտեմբերի 4-ից-7-ը կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում հրավիրված 21 ֆուտբոլիստներից կընտրվեն 18-ը, ովքեր կմասնակցեն վերը նշված մրցաշարին:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ`

Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Էդգար Կուկուչյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Համիկ Բեգլարյան («Փյունիկ»)
Ռազմիկ Հովհաննիսյան («Սիադ Մոստ», Չեխիա)
Արտակ Անտոնյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Ցոլակ Բեգլարյան («Կիլիկիա»)
Արմեն Դուրունց («Փյունիկ»)
Ավետիս Ղազարյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ`

Արամ Հովսեփյան («Փյունիկ»)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»)
Սարգիս Արոյան («Փյունիկ»)
Միքայել Պողոսյան («Միկա»)
Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)

Հարձակվողներ`

Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)
Նորայր Գյոզալյան («Բանանց»)
Մարտին Հակոբյան («Ուլիս»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը`

10.10.2008   Սլովակիա - Հայաստան 18:30
                        Նորվեգիա - Սլովենիա 16:00

12.10.2008   Սլովակիա - Սլովենիա 14:00
                        Հայաստան - Նորվեգիա 18:00

15.10.2008  Նորվեգիա - Սլովակիա 18:00
                        Սլովենիա - Հայաստան 18:00

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel