Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.10.2008

Ռենե Վանդերէյկենը հրապարակեց Բելգիայի ընտրանու կազմը

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Վանդերէյկենը հրապարակել է Բելգիայի ընտրանու ֆուտբոլիստների ընդլայնված կազմը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին և 15-ին կայանալիք Հայաստանի և Իսպանիայի հավաքականների հետ ՖԻՖԱ 2010 Աշխարհի Գավաթի ընտրական փուլի հանդիպումներին:

Ստորև ներկայացնում ենք Բելգիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`

Դարպասապահներ`

Ստեյն Ստեյնեն («Բրյուգե»)
Սիլվիո Պրոտո («Ժերմինալ»)
Բրիան Վանդենբուսխե («Հերենվեն», Հոլանդիա)

Պաշտպաններ`

Ֆիլիպ Դամս («Բորուսիա» Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Մարկ Դե Ման («Ռոդա», Հոլանդիա)
Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)
Դանիել Վան Բույտեն («Բավարիա», Գերմանիա)
Յելե Վան Դամմ («Անդերլեխտ»)
Անտոնի Վանդեն Բորե («Ջենոա», Իտալիա)
Տոմաս Վերմալեն («Այաքս», Հոլանդիա)
Գիլ Սվերտս («ԱԶ» Ալկմաար, Հոլանդիա)

Կիսապաշտպաններ`

Գաբի Մունդիգայ («Բոլոնիա», Իտալիա)
Ստևեն Դեֆուր («Ստանդարտ»)
Տիմի Սիմոնս («ՊՍՎ» Էյնդհովեն, Հոլանդիա)
Ֆարիս Հարուն («Ժերմինալ»)
Յան Վերտոնգեն («Այաքս», Հոլանդիա)
Գիյոմ Ժիլ («Անդերլեխտ»)
Աքսել Վիտսել («Ստանդարտ»)
Մարուան Ֆելաինի («Էվերթոն», Անգլիա)

Հարձակվողներ`

Ստեյն Հույսեգեմս («Տվենտե», Հոլանդիա)
Մուսա Դեմբելե («ԱԶ» Ալկմաար, Հոլանդիա)
Ուեսլի Սոնկ («Բրյուգե»)
Ստեյն Դե Սմետ («Սերկլ Բրյուգե»)
Տոմ Դե Սուտեր («Սերկլ Բրյուգե»)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel