Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.10.2008

Մեկնարկել է «Ուսանողական լիգա» ֆուտբոլային առաջնությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Ռեկտորների խորհրդի ու Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Ուսանողական լիգա» ֆուտբոլային առաջնությունը: Ըստ նախնական հայտերի` առաջնությանը պետք է մասնակցեր 6 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Գյումրիի մանկավարժական իսնտիտուտի հրաժարվելուց հետո, մրցաշարի մասնակիցների թիվը կրճատվեց և դարձավ հինգը: Ահա այն ԲՈՒՀ-երի ցանկը, որոնք կմասնակցեն «Ուսանողական լիգա» ֆուտբոլային առաջնությանը` Երևանի պետական համալսարանը ներկայացնում է «Համալսարան» թիմը, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը` «Ինժեներ» թիմը, Երևանի ճարտարագիտական պետական համալսարանը` «Պոլիտեխնիկ» թիմը, Վանաձորի մանկավարժական պետական ինստիտուտը` «ՎՊՄԻ» թիմը և Ռազմական ինստիտուտը` «Ռազմական» թիմը: Բոլոր թիմերն ընդգրկված են մեկ խմբում, կանցկացնեն 8-ական խաղ (մեկը` սեփական հարկի տակ, մյուսը` դրսում) աշուն-գարուն ձևաչափով: Արդեն տեղի են ունեցել «Ուսանողական լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին տուրի հանդիպումները: «Ինժեները» 3:2 հաշվով առավելության է հասել «Համալսարանի» նկատմամբ, իսկ «ՎՊՄԻ»-ն 1:0 հաշվով հաղթել է «Ռազմականին»: Ուրախալի է, որ երկու խաղերին էլ ներկա էին մեծ թվով երկրպագուներ: Մրցավեճերն անցան լարված ու անզիջում պայքարում, ջերմ մթնոլորտում, և պահպանվեցին «Արդար խաղի» կանոնները:

Ստորև ներկայացնում ենք 2008/09 թվականների մրցաշրջանի «Ուսանողական լիգա» ֆուտբոլային առաջնության առաջին շրջանի խաղացանկը`

2-րդ տուր`

12.10.08   «Ռազմական» - «Ինժեներ»
                    ժամը 15:30 Էրեբունի մարզադպրոցի մարզադաշտ

                    «Համալսարան» - «Պոլիտեխնիկ»
                     ժամը 17:00 Էրեբունի մարզադպրոցի մարզադաշտ

3-րդ տուր`

18.10.08    «Պոլիտեխնիկ» - «Ինժեներ»
                    ժամը 15:00 Աբովյանի քաղաքային մարզադաշտ

                    «ՎՊՄԻ» - «Համալսարան»
                    ժամը 15:00 Վանաձորի քաղաքային մարզադաշտ

4-րդ տուր`

26.10.08    «Պոլիտեխնիկ» - «Ռազմական»
                    ժամը 15:00 Աբովյանի քաղաքային մարզադաշտ

                    «Ինժեներ» - «ՎՊՄԻ»
                    ժամը 16:30 Աբովյանի քաղաքային մարզադաշտ


5-րդ տուր

02.11.08     «ՎՊՄԻ» - «Պոլիտեխնիկ»
                    ժամը 15:00 Վանաձորի քաղաքային մարզադաշտ

                    «Համալսարան» - «Ռազմական»
                    ժամը 15:00 Էրեբունի մարզադպրոցի մարզադաշտ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel