Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.10.2008

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանուց

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Սլովենիայում տեղի ունեցող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր մրցակիցը` Նորվեգիայի հավաքականը, հաղթելով առաջին խաղում դաշտի տերերին, կրկին տոնեց հաղթանակ, այս անգամ 1:0 հաշվով: Միակ գոլը նորվեգացիները խփել են առաջին խաղակեսում, իրացնելով տուգանային հարվածը:
Տուրի երկրորդ հանդիպումը Սլովենիայի և Սլովակիայի հավաքականների միջև ավարտվեց սլովենացիների հաղթանակով 2:0 հաշվով:
Այժմ մրցաշարային աղյուսակը հետևյալն է` Նորվեգիա (6 միավոր), Սլովենիա (3 միավոր), Սլովակիա (3 միավոր), Հայաստան (0 միավոր):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel