Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.10.2008

Հայաստանի հավաքականն անցկացրեց իր վերջին մարզումը Զենիցայում

Խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականը` հոկտեմբերի 13-ին ժամանեց Զենիցա և տեղավորվեց «Zenica Hotel» հյուրանոցում: Մեր ընտրանին արդեն երկու մարզում է անցկացրել Բիլինո Պոլյե մարզադաշտում, որտեղ էլ տեղի կունենա Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումը:

Մարզումներին մասնակցել են Բոսնիա ժամանած բոլոր 20 ֆուտբոլիստները: Բոսնիայի ընտրանու հետ խաղին չի կարողանա մասնակցել Ժոդինոյի Տորպեդոյի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, ով որակազրկված է, քանզի նախորդ երկու մրցավեճում ստացել է մեկական դեղին քարտ: Մյուս 19 ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցելու հոկտեմբերի 15-ին կայանալիք մրցավեճին: Վնասվածքներ չկան: Բոսնիա – Հայաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:15-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին մեր ազգային հավաքականը արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն և երրորդ տուրից հետո Էստոնիայի հավաքականի հետ եզրափակում է 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի 5 խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ գլխավորում է այն Իսպանիան, որը վաստակել է 9 միավոր: Եվրոպայի գործող չեմպիոններին 7-ական միավորով հետևում են Բելգիայի ու Թուրքիայի հավաքականները: Բոսնիան վաստակել է 3 միավոր:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel