Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.10.2008

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ձեռնունայն վերադառնում է Սլովենիայից

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց իր վերջին հանդիպումը Սլովենիայում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցն էին դաշտի տերերը` Սլովենիայի հավաքականը: Հանդիպման սկիզբը շատ հուսադրող էր մեր ֆուտբոլիստների համար: Շնորհիվ Սարգիս Արոյանի երկու դիպուկ հարվածի հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով: Սակայն երկրորդ խաղակեսում դաշտում տիրող իրավիճակը կտրականապես փոխվեց: Սլովենացիներին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև խփել հաղթական գնդակը` 3:2:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ձեռնունայն վերադառնում է Սլովենիայից, պարտվելով բոլոր երեք հանդիպումներում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel