Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.10.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը պարտություն կրեց իր երկրորդ խաղում

Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մրցակիցը Ռուսաստանի մինչև 17 տարեկանների կանանց ընտրանին էր: Մեր թիմն այս անգամ պարտվեց 0:9 հաշվով, ի դեպ երկրորդ կեսում դաշտից հեռացվել էր Ռուսաստանի հավաքականի դարպասապահը:

Խմբի մյուս խաղում Շվեդիան առավելության հասավ տանտերերի` Սլովենիայի հավաքականի, նկատմամբ 5:0 հաշվով: Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Շվեդիայի ու Ռուսաստանի հավաքականները: Սլովենիան ու Հայաստանը դեռ միավորներ չեն վաստակել:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel