Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.10.2008

Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը պարտություն կրեց Սլովենիայի ընտրանուց

Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր թիմի վերջին մրցակիցն էր Սլովենիայի մինչև 17 տարեկանների կանանց ընտրանին: Մեր թիմն այս անգամ պարտվեց 0:6 հաշվով, և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
Խմբի մյուս խաղում Շվեդիան և Ռուսաստանը ոչ ոքի ավարտեցին իրենց հանդիպումը 1:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրեցին Շվեդիայի ֆուտբոլիստները, ովքեր Ռուսաստանի հավաքականի հետ մեկտեղ հավաքեցին 7-ական միավոր, և առաջ անցավ խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel