Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.10.2008

«Էրեբունին» նվաճեց 2008 թվականի Հայաստանի ֆուտզալի գավաթը

Հոկտեմբերի 25-ին "Միկա" մարզահամալիրի մարզադահլիճում տեղի ունեցավ 2008 թվականի Հայաստանի Ֆուտզալի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակը խաղարկեցին Երևանի ներկայացուցիչներ` «Թալ-Գրիգն» ու «Էրեբունին»: Առաջին կեսում հավասար պայքար էր ընթանում և ավարտվեց այն 3:2 հաշվով հօգուտ էրեբունեցիների: Երկրորդ կեսում «Թալ-Գրիգն» ավելացրեց ու ստեղծեց արդյունքի հասնելու մի քանի ռեալ հնարավորություններ, սակայն կամ փայլուն էր գործում մրցակցի դարպասապահ Հարությունյանը , կամ հարվածներին մի փոքր ճշգրտություն չէր հերիքում: Արդյունքում, կարողանալով կասեցնել «Թալ-Գրիգի» բոլոր գրոհները, «Էրեբունին» ևս երկու անգամ արդյունքի հասավ: Ռուբեն Նազարեթյանի սաներին հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը: Այսպիսով, «Էրեբունին» հաղթեց 5:3 հաշվով և նվաճեց պատվավոր գավաթը:

Երևան, «Միկա» մարզադահլիճ

Գլխավոր մրցավար` Սամվել Զարգարյան

«Թալ-Գրիգ» - «Էրեբունի» 3:5

Գոլեր`
Արման Սահակյան, Գրիգոր Կապուկրանյան, Խորեն Զարգարյան («Թալ-Գրիգ»); Ավետիս Տոնելյան (2), Արամ Քոսայան (2), Մհեր Միրումյան («Էրեբունի»)

Զգուշացումներ` Հակոբ Լոբասյան, Արթուր Կարապետյան («Թալ-Գրիգ»); Ավետիս Տոնելյան («Էրեբունի»)

«Թալ-Գրիգ»`
Հակոբ Լոբասյան, Աշոտ Մկրտչյան, Վլադիմիր Մխիթարյան, Արման Սահակյան, Գրիգոր Կապուկրանյան, Արթուր Կարապետյան, Խորեն Զարգարյան, Հակոբ Կարակաշյան, Արտակ Հարությունյան, Ստեփան Բաբայան:

Գլխավոր մարզիչ` Ռուբեն Նազարեթյան

«Էրեբունի»` Հարություն Հարությունյան, Հակոբ Ուզունյան, Կարեն Բարսեղյան, Արամ Եղիազարյան, Սամվել Նիկոլյան, Ավետիս Տոնելյան, Ռոման Զատիկյան, Գրիգոր Մկրտչյան, Արամ Քոսայան, Վարդգես Իսրայելյան, Մհեր Միրումյան, Արսեն Աղաբաբյան:

Գլխավոր մարզիչ`
Հովհաննես Փլավչյան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel