Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.12.2008

Հայտնի դարձան Հայաստանի մինչև 17 և 19 հավաքականների մրցակիցները

Դեկտեմբերի 3-ին Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, տեղի ունեցավ մինչև 19-ը և մինչև 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի 2009-2010 թթ. առաջնությունների առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվեց 6-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ավստրիայի, Շոտլանդիայի և Ռումինիայի ընտրանիները: Հանդիպումները տեղի կունենան Ավստրիայում 2009 թավականի հոկտեմեբրի 10-ից 15-ը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին բաժին են ընկել Իսրայելի, Լեհաստանի և Ավստրիայի հավաքականները: 4-րդ խմբի հանդիպումները, որտեղ էլ և ընդգրկված է մեր ընտրանին, կկայանան Լեհաստանում` 2009 թվականի հոկտեմբերի 9-ից 14-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel