Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.12.2008

Շանդոր Պիլերի ճանաչողական այցը Հայաստան

Դեկտեմբերի 5-ին Հայաստանում ճանաչողական այցով գտնվում էր ՈՒԵՖԱ-ի «մրցավարական կոնվենցիա» ծրագրի Հայաստանի հրահանգիչ, Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի անդամ Շանդոր Պիլերը: Այցի նպատակն էր` ծանոթանալ Հայաստանում մրցավարական և տեսչական համակարգին և ներկայացնել այն «մրցավարական կոնվենցիայի» հանձնաժողովին, որը հետագայում պետք է հավանություն տա Հայաստանի թեկնածությանը «կոնվենցիային» միանալու համար:

2008թ. հուլիսի 10-ին շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, տեղի ունեցավ «մրցավարական կոնվենցիայի» մասնագետների հերթական ժողովը, որտեղ որոշում ընդունվեց ընտրել 27 ֆեդերացիա , որոնք ցանկանում են միանալ «կոնվենցիային». Այդ երկրների թվում էր նաև Հայաստանը , որին, ինչպես և մյուս երկրներին առաջարկվեց մինիմալ պահանջների ցանկ, որի իրականացման դեպքում տվյալ երկրին կթույլատրվի միանալ «կոնվենցիային»:

Շանդոր Պիլերը, անցկացրած ստուգումից հետո, բարձր է գնահատել Հայաստանում մրցավարական և տեսչական համակարգի վիճակը, ինչի մասին նա նշեց նաև ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի հետ զրույցում: Իր հերթին Արմեն Մինասյանը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս մոտեցնել մեր մրցավարական դպրոցի մակարդակը` եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel