Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.12.2008

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը հրավիրում են սովորելու "Ֆուտբոլի մրցավարների բարձրագույն դպրոցում":
Ուսման տևողությունը երկու տարի, արտադրությունից կտրված:
Ուսումն անվճար է:
Ընդունվել կարող են ՀՀ քաղաքացիները` ֆուտբոլի մարզային ֆեդերացիաների և ֆուտբոլի մարզային ակումբների ուղեգրերով: Ցանկացողները պետք է ներկայացնեն կրթության մասին համապատասխան փաստաթուղթ` միջնակարգ կրթության (ատեստատ), կամ ԲՈՒՀ-ի դիպլոմ (իսկականը կամ պատճեն), տեղեկանք բնակավայրից, 3x4 չափի 4 հատ լուսանկար և ուղեգիր:
Դիմորդների հետ անցկացվում են հարցազրույց և քննություն ընդհանուր ֆիզիկական պատրաստությունից:
Դիմումները ընդունվում են 2008թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2009թ. հունվարի 12-ը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Հասցեն` Երևան, Ալեք Մանուկյան 11, 2-րդ հարկ, թիվ 74 սենյակ ժամը 1000-1600:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel