Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.12.2008

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 113-րդն է

2008 թվականի դեկտեմբերի 17-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 113-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխությունը միայն այն է, որ Հոլանդիան շրջանցել է աշխարհի գործող չեմպիոններին` իտալացիներին, ու հայտնվել երրորդ հորիզոնականում: Իսկ դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորոդում է մայրցամաքի փոխչեմպիոնը` Գերմանիան:

1. Իսպանիա – 1663 (միավոր)
2. Գերմանիա – 1381
3. Հոլանդիա – 1338
4. Իտալիա – 1326
5. Բրազիլիա – 1246
6. Արգենտինա – 1180
7. Խորվաթիա – 1142
8. Անգլիա - 1115
9. Ռուսաստան – 1103
10. Թուրքիա – 1016
15. Ուկրաինա – 909
51. Լիտվա – 583
54. Բելգիա – 548
61. Բոսնիա և Հերցեգովինա - 517

67. Լատվիա – 485
72. Ուզբեկստան – 463
84. Բելառուս – 420
97. Մոլդովա – 373
108. Վրաստան - 328
113. ՀԱՅԱՍՏԱՆ - 303
119. Էստոնիա – 260
134. Ադրբեջան – 209
137. Ղազախստան - 199
146. Թաջիկստան – 162
148. Թուրքմենստան – 149
158. Ղրզզստան – 112

Ընդգծված են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel