Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.01.2009

Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին շնորհվեց 2008 թվականի ՖԻՖԱ-ի Արդար Խաղի մրցանակը

Ամեն տարի` 1987 թվականից սկսած, ՖԻՖԱ-ն շնորհում է Արդար Խաղի մրցանակ (Fair-Play Award) ֆուտբոլում կարևորագույն իրադարձության համար, այն է` հարգանք կանոնների, մրցակիցների նկատմամբ, ինչպես նաև համաշխարհային ֆուտբոլային ընտանիքում համերաշխության և համընդհանրության մարզական սկզբունքների պահպանման համար:

Անցյալում այս մրցանակը շնորհվել է խաղացողներին, ակումբներին, երկրպագուներին և ասոցիացիաներին` հաշվի առնելով նրանց դերն ու գործունեությունը խաղադաշտում վերոնշյալ արժեքների պահպանման գործընթացում:

Ընտրելով Սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման խմբային փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպումը` որպես տարվա ամենախորհրդանշական իրադարձություն` ՖԻՖԱ-ն որոշեց 2008 թվականի իր` Արդար Խաղի մրցանակը շնորհել համատեղ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին:

Այս մրցանակը շնորհվեց Հայաստանի և Թուրքիայի Ֆուտբոլի Ֆեդերացիաներին 2009 թվականի հունվարի 12-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի աշխարհի լավագույն խաղացողի գալա-մրցանակաբաշխության ժամանակ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel