Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.01.2009

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 112-րդն է

2009 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին առաջադիմել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 112-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում է մայրցամաքի փոխչեմպիոնը` Գերմանիան, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:

1. Իսպանիա – 1663 (միավոր)
2. Գերմանիա – 1389
3. Հոլանդիա – 1338
4. Իտալիա – 1326
5. Բրազիլիա – 1246
6. Արգենտինա – 1180
7. Խորվաթիա – 1142
8. Անգլիա - 1115
9. Ռուսաստան – 1103
10. Թուրքիա – 1016
16. Ուկրաինա – 909
50. Լիտվա – 583
54. Բելգիա – 548
61. Բոսնիա և Հերցեգովինա - 517

69. Ուզբեկստան – 485
70. Լատվիա – 484
81. Բելառուս – 420
97. Մոլդովա – 373
108. Վրաստան - 328
112. ՀԱՅԱՍՏԱՆ - 313
118. Էստոնիա – 260
133. Ղազախստան - 210
134. Ադրբեջան – 209
146. Տաջիկստան – 162
149. Թուրքմենստան – 149
159. Ղրզզստան – 112

Ընդգծված են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel