Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.01.2009

Հայաստանի Գավաթի խաղարկությունն ու Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկեն մարտին

ՀՖՖ գործկոմի հերթական նիստի ընթացքում, որին մասնակցեցին Ռ. Հայրապետյանը, Վ. Դալլաքյանը, Կ. Ղազարյանը, Ա. Մնացականյանը, Է. Մարգարյանը, Ս, Իսրայելյանը, Մ. Զաքարյանը, Կ. Հարությունյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Տ Մարգարյանը, Վ. Առաքելյանը, Ռ. Սինոյանը, Ս. Ավետիսյանը և Թ. Գրիգորյանը, քննարկվեցին և ընդունվեցին ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ներկայացված 2009 թվականի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման փոփոխությունները:

Որոշվեց`

2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկությանը մասնակցելու է 8 թիմ, որոնք պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչից: Մրցաշարը կմեկնարկի մարտի 17-ին:

2009թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի մարտի 21-ին:

Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումները (1/4, 1/2) տեղի կունենան երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ Հայաստանի առաջնության խաղերը շաբաթ և կիրակի օրերին:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին (Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը):

Դեղին քարտերի պատճառով առաջացած որակազրկումները մարվում են և չեն փոխանցվելու հաջորդ մրցաշրջան (սկսած 2008թ. արդյունքներից):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel