Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.01.2009

ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ժամանակ

Մեծարգո պարոն Նախագահ, տիկնայք և պարոնայք,

Սպորտը և հատկապես ֆուտբոլը միշտ էլ համարվել են փոխադարձ վստահության, փոխըմբռնման, բարեկամական հարաբերություններ ձևավորելու լավ միջոց: Մենք ուրախ ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումն արժանացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի այս բարձր գնահատականին: Մեր նպատակն էր ֆուտբոլային արդար հանդիպման միջոցով ճանապարհ հարթել մեր երկու հարևան պետությունների ազնիվ և փոխշահավետ հարաբերությունների համար: Դրանով էր պայմանավորված Հայաստանի Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի իր գործընկերոջը, ով ընդունելով այն` դարձրեց դա համատեղ ջանք:
Այն ոգևորությունը, որն առաջացրեց այդ խաղը, պետք է օգտագործել և առաջ շարժվել: Արդար խաղը առանց նախապայմանների, առանց կշտամբանքների, առանց թաքնված քարերի շփումն է միմյանց հետ: Հարևանների մեջ չեն կարող և չպետք է նախապայմաններ լինեն, իսկ առկա որևէ տարաձայնություն կարելի է և պետք է կարգավորել երկխոսության և արդար խաղի միջոցով:

Շնորհակալություն:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel