Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.01.2009

Կարեն Միքայելյանը` Եվրոպայի երկրորդ ռմբարկու

Ամեն տարի ֆուտզալի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին շնորհվում է «Ոսկե խաղակոշիկ» (Umbro European Futsal Golden Shoe): Միավորների հաշվարկը կատարվում է հետևյալ սկզբունքով. առաջնությունները բաժանված են 6 խմբի` ըստ վարկանիշների: Յուրաքանչյուր առաջնություն ունի իր գործակիցը, որով և բազմապատկվում է գոլերի քանակը: Օրինակ` Հայաստանի ֆուտզալի առաջնությունն ունի ամենացածր գործակիցը` 1, իսկ ամենաբարձր` 2 գործակիցն ունեն Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի առաջնությունները: 2007/08 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել ռուսական «ՏՏԳ-Յավա» ակումբի բրազիլացի լեգիոներ Էդեր Լիման, ով նախորդ մրցաշրջանում խփել է 73 գոլ (գոլերի քանակը բազմապատկվել է 1.6 գործակցով): Երկրորդ տեղում է Երևանի «Պոլիտեխնիկի» խաղացող Կարեն Միքայելյանը, ով դարձել է 107 գոլի հեղինակ և զիջել է առաջատարին միայն Հայաստանի առաջնության ցածր վարկանիշի պատճառով: Հիշեցնենք, որ այս հեղինակավոր մրցանակին երեք անգամ` 2003/04, 2004/05, 2006/07 թվականների մրցաշրջաններում, տիրել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արմեն Գյուլամբարյանը:

2007/08 թվականների եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուների առաջին տասնյակը`

        Գոլեր Գործակից. Միավոր.
1. Էդեր Լիմա ՏՏԳ-ՅԱՎԱ Ռուսաստան  73  1.6  116.8
2. Կարեն Միքայելյան Պոլիտեխնիկ Հայաստան  107  1  107
3. Բետինյո Շարլերուա Բելգիա  58  1.8  104.4
4. Բալի Թոփսպորտ Բելգիա  55  1.8  99
5. Ռիկարդինյո Պարասկե Բոուլ Բելգիա  52  1.8  93.6
6. Կոեն Ասա Իսրայել  62  1.4  86.8
7. Շայախմետով ՎԻԶ-Սինարա Ռուսաստան  54  1.6  86.4
8. Սիրիլո Դինամո Ռուսաստան  52  1.6  83.2
8. Տուզանի ԴԶՍ Հոլանդիա  52  1.6  83.2
10. Արմեն Սանամյան Եվրոպա Հայաստան  83  1  83



Ստորև ներկյացնում ենք նախորդ տարիների ֆուտզալի «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրների ցուցակը`

2006/07 Արմեն Գյուլամբարյան («Ադանա», Հայաստան)
2005/06 Բետինյո («Պարասկե Բոուլ», Բելգիա)
2004/05 Արմեն Գյուլամբարյան («Թալ Գրիգ», Հայաստան
2003/04 Արմեն Գյուլամբարյան («Փյունիկ», Հայաստան)
2002/03 Էդվին Գրյունհոլց («Անտվերպեն» Բելգիա)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel