Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.01.2009

Հայաստանն առայժմ 17-րդն է ՈՒԵՖԱ-ի «Արդար խաղի» դասակարգման աղյուսակում

Հունվարի 22-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատեց փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի "Արդար խաղի" դասակարգման աղյուսակի վերաբերյալ, ըստ որի առաջին երեք ազգային ֆեդերացիաները, որոնք կհավաքեն 8,0 և բարձր գործակից, մեկ հավելյալ տեղ կստանան 2009-2010թթ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի խաղարկությունում:
Նշենք, որ այս դասակարգման աղյուսակում ընդգրկված են բոլոր հանդիպումների արդյունքները, որոնք անցկացվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Ներկայիս դասակարգման աղյուսակում ընդգրկված են 01.05.2008-ից մինչև 31.12.2008-ն ընկած ժամանակաշրջանում անցկացրած խաղերում ստացված գնահատականները:
"Արդար խաղի" գնահատականները տրվում են ՈՒԵՖԱ-ի պատվիրակի կողմից և նեռարում են այնպիսի կետեր, ինչպիսիք են դրական մթնոլորտի ապահովում հանդիպման ընթացքում, հարգանք մրցավարի, մրցակցի նկատմամբ, մարզասերների և թիմերի վարքագիծը, ինչպես նաև դեղին և կարմիր քարտերի քանակը:
Տվյալ աղյուսակը բաժանաված է երկու խմբի, ըստ ՈՒԵՖԱ-ի հետևյալ կանոնի` դասակարգմանն ենթակա են միայն այն ֆեդերացիաները, որոնց հավաքականները և ակումբներն անցկացրել են առնվազն 25 հանդիպում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում:

   Առաջին խումբ Միավորներ Խաղեր
 1. Նորվեգիա  8,325  57
 2. Դանիա  8,201  69
 3. Շոտլանդիա  8,186  51
 4. Հոլանդիա  8,132  81
 5. Ուելս  8,122  32
 6. Շվեդիա  8,104  60
 7. Ֆրանսիա  8,101  89
 8. Անգլիա  8,073  104
 9. Ղազախստան  8,057  30
 10. Շվեյցարիա  8,043  71
 11. Գերմանիա  8,021  102
 12. Իսլանդիա  8,013  40
 13. Իսպանիա  8,01  108
 14. Ավստրիա  7,984  47
 15. Բելգիա  7,966  44
 16. Ռուսաստան  7,959  77
 17. ՀԱՅԱՍՏԱՆ  7,937  28
 18. Ֆինլանդիա  7,935  42
 19. Սլովենիա  7,932  49
 20. Լեհաստան  7,903  55
 21. Սլովակիա  7,893  50
 22. Իսրայել  7,892  50
 22. Ուկրաինա  7,892  64
 24. Իռլանդիա  7,872  46
 25. Իտալիա  7,871  104
 26. Էստոնիա  7,843  29
 27. Չեխիա  7,835  58
 28. Լիտվա  7,832  46
 29. Պորտուգալիա  7,831  66
 30. Բելառուս  7,827  48
 31. Լատվիա  7,818  39
 32. Ալբանիա  7,797  27
 33. Բոսնիա և Հերցեգովինա  7,79  31
 34. Սերբիա  7,784  61
 35. Հունգարիա  7,771  48
 36. Վրաստան  7,746  28
 37. Ռումինիա  7,74  61
 38. Ֆարերյան կղ.  7,692  25
 39. Հունաստան  7,683  63
 40. Ադրբեջան  7,676  37
 41. Խորվաթիա  7,65  57
 42. Կիպրոս  7,642  45
 42. Թուրքիա  7,642  63
 44. Մոլդովա  7,59  38
 45. Բուլղարիա  7,447  48
 46. Մակեդոնիա  7,358  31
   Երկրորդ խումբ    
 47. Հյուս. Իռլանդիա  7,951  23
 48. Լյուքսեմբուրգ  7,716  18
 49. Մալթա  7,704  21
 50. Լիխտենշտեյն  7,633  8
 51. Մոնտենեգրո  7,498  20
 52. Սան Մարինո  7,362  14
 53. Անդորրա  7,038  13
      Ընդհանուր` 1308
   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel