Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.03.2009

Հայ մրցավարները ոսումնամարզական հավաք են անցկացնում Երևանոմ

Փետրվարի 28-ին «Ռեժինե» հյուրանոցում մեկնարկեց ՀՖՖ մրցավարների և տեսուչների ուսումնամարզական հավաքը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Լևոն Հասրաթյանը, ով մասնավորապես խոսեց մրցավարության դերի բարձրացման, որակական բարձր հատկանիշների ձեռքբերման և ռացիոնալ սերնդափոխության անհրաժեշտության մասին:
Հավաքին մասնակցում են Բարձրագույն և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 35 մրցավար և 12 տեսուչ: Դասընթացները ղեկավարում է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը:
Դասընթացները նվիրված են ժամանակակից մրցավարության խնդիրներին` մրցավարի օգնականների պատասխանատվության բարձրացման և մրցավարի հետ համագործակցության հարցերին, մրցավարական անձնակազմի և տեսուչի փոխհարաբերությունների, մրցավարների բարոյահոգեբանական կայուն վիճակի դրսևորմանը խաղադաշտում և այլն:
Հավաքը կտևի մինչև մարտի 5-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel